Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Չհասց­րեց բա­ցել թևե­րը»

«Չհասց­րեց բա­ցել թևե­րը»
21.07.2020 | 15:04

Ծն­վել է 1958 թ. հոկ­տեմ­բե­րի 23-ին։ 1976 թ. ա­վար­տել է Բու­ժա­կան գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ 1976-1978 թթ. ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին բա­նա­կում։
Զո­րացր­վե­լուց հե­տո ա­մուս­նա­նում է, ու­նե­նում ե­րեք զա­վակ՝ դուստր և եր­կու որ­դի։ Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի բնո­րոշ­մամբ՝ օ­րի­նա­կե­լի վա­րորդ էր, բա­ցա­ռիկ մաք­րա­սեր, միշտ սպի­տակ վեր­նա­շա­պի­կով, եր­բեք ան­փույթ հագն­ված կամ ձեռ­քե­րը մրոտ չէին տե­սել։
Հայ­կի կի­նը՝ Հայ­կա­նու­շը, եղ­բայ­րը՝ Վա­նի­կը, ե­կել էին «Ե­ռաբ­լուր» զին­վո­րա­կան պան­թեոն՝ մայ­րե­րի հետ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­լու նրանց որ­դի­նե­րի շի­րիմ­նե­րին։ Ա­մուս­նու մա­սին խո­սե­լիս Հայ­կու­շի ձայ­նը հուզ­մուն­քից բեկ­վում էր։ Զգում էի, որ պատ­մե­լու շատ բան ու­նի։ Երբ ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո հրա­ժեշտ էինք տա­լիս, հրա­վի­րե­ցին Բու­ժա­կան՝ տես­նե­լու, թե Հայ­կի հայ­րը՝ Գրի­գոր Դավ­թյա­նը, հաշմ­ված մատ­նե­րով, դուր ու ռան­դա­յի օգ­նու­թյամբ, ի՜նչ գե­ղե­ցիկ նախ­շեր է դր­վա­գում փայ­տի վրա, սար­քում ե­րե­խա­յի օ­րո­րոց, սե­ղան, ա­թո­ռակ, մահ­ճա­կալ ու պա­հա­րան, ո­րոնք զար­դա­րում են բու­ժա­կան­ցի­նե­րի և ոչ միայն բու­ժա­կան­ցի­նե­րի բնա­կա­րան­նե­րը։ Բնաշ­խար­հի պարզ ու բա­րի երևույ­թով Հայ­կուշն ու Վա­նի­կը հա­րա­զատ էին ինձ, սի­րով ըն­դու­նե­ցի նրանց հրա­վե­րը, և օ­րեր անց ար­դեն Բու­ժա­կա­նում էի։


Գյու­ղի վե­րին ծայ­րում էր Դավ­թյան­նե­րի տու­նը՝ ան­տա­ռին մոտ, սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րի խո­խո­ջյու­նին ուն­կն­դիր։ Տա­նից քիչ վեր՝ բարձ­րա­դիր հար­թու­թյան վրա հե­րո­սի սխ­րան­քը հի­շա­տա­կող տու­ֆե խաչ­քարն էր՝ կերտ­ված շնոր­հա­լի վար­պե­տի ձեռ­քով։ Գյու­ղաշ­խար­հի բա­րիք­նե­րով սե­ղա­նի շուր­ջը ջերմ զրույց սկիզբ ա­ռավ։ Վար­պետ Գրի­գո­րին հարց­րի ի­րենց գեր­դաս­տա­նի ա­կունք­նե­րի մա­սին։ Կա՞ հայ, որ նախ­նի­նե­րի ան­ցյա­լին անդ­րա­դառ­նա­լիս չհի­շա­տա­կի Էրգ­րի ա­նու­նը։ Գաղ­թել են 1914 թվա­կա­նին։ Եր­կար դե­գե­րում­նե­րից հե­տո, ի վեր­ջո, 1923-ին բնա­կու­թյուն են հաս­տա­տել Ա­րա լե­ռան շն­չա­ռու­թյա­նը մոտ հրա­շա­գեղ այս ան­կյու­նում և կո­չել նկա­րագ­րին հա­մա­հունչ Բու­ժա­կան ա­նու­նով։ Մի օր էլ Բու­ժա­կա­նում հան­դի­պում են Գրի­գորն ու Լու­սի­կը, և գյու­ղի ծխա­մա­տյա­նում նոր օ­ջախ է ա­վե­լա­նում։ Մե­ծա­նում, հա­սակ են առ­նում նրանց զա­վակ­նե­րը՝ Ջա­նի­կը, Վա­նի­կը, Հայկն ու Ծո­վի­կը։ Ա­մուս­նա­նում են, ա­վան­դա­կան նիստ ու կա­ցով ըն­տա­նիք­ներ կազ­մում։ Հայ­կը, կրտ­սե­րի ի­րա­վուն­քով, ապ­րում է հայ­րա­կան տա­նը։ Ո՜նց էր ու­րա­խա­ցել, երբ եր­կար տա­րի­նե­րի սպա­սու­մից հե­տո վեր­ջա­պես Վա­նի­կին ա­րու զա­վակ ծն­վեց։ Հո­գու ցն­ծու­թյա­նը հա­ղոր­դա­կից էր դարձ­նում ան­գամ տան մո­տով անց­նող ան­ծա­նոթ­նե­րին։ Բո­լորն էին եր­ջա­նիկ, որ գեր­դաս­տա­նի մի ճյուղն էլ շա­րու­նա­կող ու­նե­ցավ։ Ի՜նչ ի­մա­նա­յին այդ եր­ջա­նիկ օ­րը, թե կյանքն ինչ հու­նով է ըն­թա­նա­լու։


1988 թ. հուն­վար... Հա­վա­տա­լով գոր­բա­չո­վյան դե­մոկ­րա­տիա­յի կար­գա­խոս­նե­րին՝ Ստե­փա­նա­կեր­տում և Երևա­նում ծայր ա­ռան խա­ղաղ հան­րա­հա­վաք­նե­րը՝ 1921 թ. հու­լի­սի 5-ին բոլշևիկ­նե­րի ղե­կա­վար Ստա­լի­նի կամ­քով հա­յոց Ար­ցա­խը մինչ այդ աշ­խար­հի քար­տե­զի վրա գո­յու­թյուն չու­նե­ցող Ադր­բե­ջան պե­տու­թյա­նը բռ­նակ­ցե­լու ա­նար­դար ո­րո­շու­մը չե­ղյալ հա­մա­րե­լու և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի հետ միա­վոր­ե­լու ար­դար պա­հան­ջով։ Ա­ռա­ջին իսկ օ­րե­րին Հայկն ան­դա­մագր­վեց Ար­ցա­խյան շարժ­մա­նը։ Ի պա­տաս­խան խա­ղաղ հան­րա­հա­վաք­նե­րի, ադր­բե­ջան­ցի­նե­րը, խոր­հր­դա­յին զոր­քե­րի հո­վա­նա­վո­րու­թյամբ, սկ­սում են հա­յե­րի նկատ­մամբ բռ­նու­թյուն­նե­րը, հա­լա­ծանք­նե­րը, ջար­դե­րը։ Ար­դեն պարզ էր, որ խա­ղաղ հան­րա­հա­վաք­նե­րով հնա­րա­վոր չէր հաս­նել ար­դա­րու­թյան՝ լու­ծել Ար­ցա­խի խն­դի­րը։ Բու­ժա­կան­ցի Հայ­կը միշտ այն­տեղ էր, որ­տեղ դժ­վա­րին ի­րա­վի­ճակ էր ստեղծ­վում։ Այդ­պի­սին էր ե­ղել նաև դպ­րո­ցում։ ՈՒ­սու­ցիչ­նե­րը պատ­մում էին, որ երբ դպ­րո­ցում վեճ ու կռիվ էր ծա­գում, Հայկն ան­մի­ջա­պես մի­ջամ­տում էր, կան­խում, ար­դար ու մե­ղա­վոր ջո­կում, ո­րի հա­մար էլ նրան «Ճլըթ» մա­կա­նունն էին տվել, այ­սինքն՝ դժ­վար տե­ղում ա­ռա­ջի­նը հայ­տն­վողն ու ար­դար-մե­ղա­վոր ո­րո­շո­ղը։ Դժ­վա­րու­թյուն­նե­րից չէր ըն­կճ­վում, ա­մե­նաա­նել վի­ճակ­նե­րում ելք էր գտ­նում։ Բու­ժա­կան­ցի­նե­րի իր ջո­կա­տով օգ­նու­թյան հա­սավ սա­կա­վա­թիվ զեն­քե­րով Նո­յեմ­բե­րյա­նի սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի անվ­տան­գու­թյու­նը պաշտ­պա­նող աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին։ Լար­ված, գեր­հոգ­նած վի­ճակ­նե­րից հի­վան­դա­ցավ, բայց, չնա­յած բարձր ջեր­մու­թյա­նը, չհե­ռա­ցավ Նո­յեմ­բե­րյա­նից։


Այ­նու­հետև Ար­ցա­խում էր։ Կարճ ժա­մա­նա­կով գա­լիս էր տա­նե­ցի­նե­րին տե­սու­թյան և շտա­պում հետ դառ­նալ։ Վեր­ջին ան­գամ Ար­ցախ մեկ­նե­լիս կրտ­սեր որ­դին՝ փոք­րիկ Գա­րի­կը, լաց էր ե­ղել.
-Հայ­րիկ, մի՛ գնա, թուր­քե­րը քեզ կս­պա­նեն։
Գր­կել էր որ­դուն, գո­րո­վան­քով շո­յել ճա­կա­տը.
-Ան­հոգ ե­ղիր, տղաս, ինձ թուր­քի գն­դակ չի դիպ­չի։


1992 թ. գար­նա­նը Ար­ցա­խում վի­ճա­կը լար­ված էր, տագ­նա­պա­լի։ Մար­տի ա­ռա­ջին օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղա­բաշխ­ված խոր­հր­դա­յին 366-րդ գուն­դը դա­վա­ճա­նա­բար լքում էր Ար­ցա­խը։ Ադր­բե­ջան­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել էին զավ­թել Աղ­դա­մում գտն­վող Ան­դր­կով­կա­սյան զին­վո­րա­կան օկ­րու­գի զի­նա­պա­հեստ­նե­րը և ռուս­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ ու­զում էին ոչն­չաց­նել վատ զին­ված հայ­կա­կան ջո­կատ­նե­րը, հա­յա­թա­փել Ար­ցա­խը։ Այս վտան­գի դեմն առ­նե­լու հա­մար պետք էր հզո­րաց­նել պաշտ­պա­նու­թյու­նը՝ լու­ծել զենք-զի­նամ­թեր­քի խն­դի­րը։ Մար­տի 8-ին Հայ­կը՝ զի­նա­կից­նե­րի հետ, Ար­ցա­խից ուղևոր­վեց Ար­թիկ։ Տեղ հաս­նե­լուն պես ներ­կա­յա­ցավ քաղ­խոր­հր­դի նա­խա­գա­հին, ներ­կա­յաց­րեց ծանր ի­րա­վի­ճա­կը և խնդ­րեց, որ քա­ղա­քի ղե­կա­վա­րու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րի Ար­թի­կում տե­ղա­բաշխ­ված զո­րա­մա­սի հրա­մա­տա­րու­թյան հետ՝ պա­հեստ­նե­րից ո­րո­շա­կի թվա­քա­նա­կով զի­նամ­թերք ձեռք բե­րե­լու հա­մար։ Բա­նակ­ցու­թյու­նը կա­յա­ցավ, փոխ­հա­մա­ձայ­նու­թյան ե­կան։ Գն­դա­պետ Ռե­շետ­նի­կո­վը նույ­նիսկ «սիր­տը բա­ցեց», թե լավ ըմ­բռ­նե­լով ու հո­գուն մոտ ըն­դու­նե­լով հա­յե­րի վի­ճա­կը, հա­մա­ձայն է և թույ­լատ­րում է զի­նամ­թերք հատ­կաց­նել։ ՈՒթ­սուն հո­գա­նոց ջո­կա­տը սպա­սում էր զո­րա­մա­սի տա­րած­քից դուրս։ Բա­նակ­ցող­նե­րը Ռե­շետ­նի­կո­վի հետ մտան զո­րա­մաս։ Եվ հան­կարծ... սպա­յի պատ­վո խոսք տված գն­դա­պե­տը զին­վոր­նե­րին հրա­մա­յեց կրա­կել իր հետ ե­կող­նե­րի վրա։ Հան­կար­ծա­կիի ե­կած ա­զա­տա­մար­տիկ­նե­րը փոր­ձում են պաշտ­պան­վե­լով նա­հան­ջել, սա­կայն բաց տա­րած­քում դժ­վար էր խույս տալ գն­դակ­նե­րից։ Նրան­ցից ե­րե­քը զոհ­վում են։ Եր­կու­սի դին հա­ջող­վում է դուրս բե­րել զո­րա­մա­սից։ Հայ­կը կա­րող էր փր­կել իր կյան­քը, սա­կայն չլ­քեց վի­րա­վոր ըն­կե­րո­ջը։ Ինքն էլ վի­րա­վոր­վեց։ Ա­րյու­նա­քամ­վել էր, երբ օգ­նու­թյան հա­սան զի­նա­կից­նե­րը, շտապ հասց­րին հի­վան­դա­նոց, ա­վա՜ղ, ար­դեն ուշ էր...


Ինչ­պես միշտ, կենտ­րո­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, մա­մու­լը տե­ղի ու­նե­ցա­ծը ներ­կա­յաց­րին՝ փաս­տե­րը խե­ղա­թյու­րե­լով։ Զար­մա­նա­լի չէր։ Ար­դեն սո­վոր էինք, որ Ար­ցա­խին վե­րա­բե­րող ա­մեն ի­րա­դար­ձու­թյուն խոր­հր­դա­յին կենտ­րո­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը կներ­կա­յաց­նեն ըստ պա­հան­ջի, ակն­հայտ կողմ­նա­կա­լո­րեն։
Մինչև հաղ­թա­նակ դեռ եր­կար ու դժ­վա­րին ճա­նա­պարհ կար անց­նե­լու։ Հաղ­թա­նա­կը նվաճ­վեց մեծ զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով։ Ան­հա­վա­սար կռիվ­նե­րում ըն­կան ազ­գի լա­վա­գույն զա­վակ­նե­րը։ Մար­տա­կան ըն­կեր­նե­րի բնո­րոշ­մամբ՝ Հայ­կը չհասց­րեց բա­ցել թևե­րը, ըն­կավ՝ հաղ­թա­նա­կի բաղ­ձան­քը սր­տում։
Որ­դու կորս­տյան վշ­տից փոխ­վեց, ինք­նամ­փոփ­վեց վար­պետ Գրի­գո­րը։ Գյու­ղի, աշ­խար­հի ան­ցու­դար­ձին ար­ձա­գան­քող, իր ու­րույն կար­ծի­քով, խոս­քա­շեն, հու­մո­րով՝ նա միան­գա­մից դար­ձավ ան­տար­բեր ու լռա­կյաց։ Դժ­վա­րու­թյամբ, կամ­քի ուժ գոր­ծադ­րե­լով՝ կր­կին ձեռքն ա­ռավ հյուս­նի գոր­ծի­քը։ Ար­դեն Հայ­կի փո­խա­րեն էլ պի­տի տք­ներ, որ սի­րե­լի թոռ­նե­րը ոչ մի բա­նի պա­կաս չզ­գա­յին։ Ան­շուշտ, Վա­նիկ որ­դին հո­րը մե­նակ չէր թող­նում տան հոգ­սե­րի հետ։ Բու­ժա­կան­ցի­նե­րը նրան հար­գում, սի­րում էին ոչ միայն նրա հա­մար, որ ա­զա­տա­մար­տի­կի եղ­բայր էր, այլև որ օր­նի­բուն աշ­խա­տում էր, ծնո­ղա­սեր էր, նվիր­ված եղ­բոր զա­վակ­նե­րին, որ բա­րի, կա­մե­ցող սիրտ ու­ներ, օգ­նու­թյան էր հաս­նում նե­ղու­թյան մեջ հայ­տն­վա­ծին։


Հայ­կի կնոջ՝ Հայ­կա­նու­շի մա­սին նույն­պես գո­վես­տի խոս­քեր լսե­ցի. «Խո­նարհ, հա­մեստ, ա­մուս­նու ծնող­նե­րի խոս­քը գե­տին չգ­ցող հարս է։ Հայ­կի զոհ­վե­լուց հե­տո նրա պահ­ված­քի ոչ մի ե­րանգ չփոխ­վեց, սառ­նու­թյուն, խոր­թու­թյուն չե­ղավ։ Լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ՝ ա­վե­լի սր­տա­կից դար­ձան ու Հայ­կի հի­շա­տա­կի հան­դեպ ի­րենց վե­րա­բեր­մուն­քը դրսևո­րե­ցին նրա զա­վակ­նե­րին սի­րով, գու­գու­րան­քով շր­ջա­պա­տե­լով»։
Կրտ­սեր որ­դին, որ հորն ար­գե­լել էր թուր­քի դեմ կռիվ գնալ, նրա մա­սին բա­նաս­տեղ­ծու­թյուն էր գրել, որ­տեղ այս­պի­սի տո­ղեր կա­յին.
Զա­վակն եմ Հայ­կի,
Զա­վակն եմ ազ­գի,
Պի­տի մե­ծա­նամ,
Զո­րա­վար դառ­նամ,
Իմ հա­յոց ազ­գին
Քաջ պաշտ­պան դառ­նամ։

...Բու­ժա­կա­նի ան­տա­ռում ա­մեն գա­րուն բող­բո­ջում են ծա­ռե­րը, խո­խո­ջում սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րը, եր­գում են հեռ­վից ե­կած հավ­քե­րը։ Բող­բոջ­նե­րի լուռ պայ­թյու­նի, ջրե­րի խո­խո­ջյու­նի ու հավ­քե­րի կան­չե­րում 1992 թվա­կա­նի գար­նան այն դա­ժան օր­վա վեր­հու­շը կա։ Ա­մեն գա­րուն գյու­ղի մե­ծե­րը մա­նուկ­նե­րին պատ­մում են Բու­ժա­կան­ցի Հայ­կի մա­սին, որ վտանգ­ված Ար­ցա­խին օգ­նու­թյուն հասց­նե­լու հա­մար ա­նե­րեր, բաց­ճա­կատ գնաց դա­վա­դիր գն­դա­կին ըն­դա­ռաջ...


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 25840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ